top
Սխալ ջերմաստիճանի 3 երանգները

Սխալ ջերմաստիճանի 3 երանգները

Շատերին է ծանոթ իրավիճակը, երբ որևէ բան թխելիս ամբողջությամբ հետևում եք բաղադրաստոմսին, բայց թխվածքը վերջում, մեղմ ասած, չի արդարացնում սպասելիքները։ Ի՞նչն է պատճառը, վատ բաղադրատո՞մսը, թե՞ վատ ջեռոցը։ Եթե ոչ առաջինը, ոչ էլ վերջինը, ուրեմն Դուք, հավանաբար, անում եք ջերմաստիճանի հետ կապված 3 սխալներից առնվազն մեկը․


  1. Ջեռոցը նախապես չեք տաքացնում։ Ճիշտ ջերմաստիճանը ամենակարևոր կետերից է թխելու մեջ, քանի որ միայն դրա ներքո են բաղադրիչները ձուլվում և տալիս անհրաժեշտ համը։ Ահա թե ինչու շատ կարևոր է նախապես տաքացնել ջեռոցը, որպեսզի ի սկզբանե թխվածքը պատրաստվի ճիշտ ջերմությամբ։
  2. Շատ հաճախ եք բաց անում ջեռոցի դռնակը։ Այո՛-այո՛, գիտենք, որ համբերելը դժվար է, բայց ստիպված պետք է ավելի քիչ բացեք դռնակը, որպեսզի տաք օդը դուրս չգա և պահպանվի ճիշտ ջերմաստիճանը։
  3. Բաղադրիչներիը սխալ ջերմաստիճան ունեն։ Երբ բաղադրատոմսը պահանջում է, որ, օրինակ, ձվերը լինեն սենյակային ջերմաստիճանի, մի՛ անտեսեք դա և առավել ևս մի ՛ փորձեք որևէ բան տաքացնել արհեստականորեն։ Թխելիս պետք չէ շտապել, այլապես կծախսեք ավելի շատ ժամանակ։


Խուսափե՛ք ջերմաստիճանի 3 սխալ «երանգներից», որպեսզի թխելու գործընթացը ․լինի գունավոր, իսկ թխվածքը դառնա Ձեր լավագույն «կտավը»։

Ավելին

Ավելին
Ավելին
Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով առանց շաքար տորթ «Մոխիտո»

Ավոկադոյով և առանց շաքար «Mojito» տորթը ոչ միայն ա..

Ավելին
Ինչպե՞ս պատրաստել մրջնաբույն

Ինչպե՞ս պատրաստել մրջնաբույն

Մրջնաբույնը ամենատարածված և սիրված խմորեղեններից է..

Ավելին
Բենթո տորթերի արվեստը

Բենթո տորթերի արվեստը

Բենթո տորթերը՝ փոքրիկ, կրեատիվ և ինքնատիպ, գրավել..

Ավելին